00:02  ,  14 հոկտեմբերի, 2019

Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամուել Սեւյանի հետ եւ հասավ հաղթանակի։

Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ։ Վլադիմիր Հակոբյանը սեւերով միավորը կիսեց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ։  

Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց ֆրանսիացի Էրվին Լամիին, Սերգեյ Մովսեսյանը՝ մադագասկարցի Ռակոտոմահարոյին, Հրանտ Մելքումյանը՝ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին։

Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունեն Արոնյանն ու Սարգսյանը՝ 3-ական միավոր։ Նրանք առաջատարներից հետ են կեսական միավոր։

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում