10:14  ,  14 հոկտեմբերի, 2019

Ալեքսիս Սանչեսը վնասվածք է ստացել եւ Չիլիի թիմից ժամանակից շուտ վերադարձել Միլան

Չիլիի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ձախ ոտնաթաթի վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:0):

Հավաքականի բժշկական շտաբի որոշմամբ՝ Ալեքսիս Սանչեսը ժամանակից շուտ վերադարձել է Միլան, որտեղ կանցնի բուժզննում, հաղորդում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Սանչեսը վարձակալությամբ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Ինտեր»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է երեք հանդիպման, խփել մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English