22:23  ,  13 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Ֆրիդրիխշաֆեն քաղաքից ժամանեց Ֆինլանդիա։

Հոկտեմբերի 15-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Տուրկուում կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Վադուցում 1։1 հաշվով ավարտեց ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի հետ։

Սամվել Սուքիասյան՝ Տամպերեից (Ֆինլանդիա)

Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր

Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1։1

Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19

Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)

Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78

Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)

Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով