23:17  +04,  13 հոկտեմբերի, 2019

Քենիացի Կոսգեյը բարելավեց մարաթոնյան վազքի կանանց համաշխարհային նվաճումը

Քենիացի Բրիջիդ Կոսգեյը նվաճեց Չիկագոյի մարաթոնյան վազքի կանանց հաղթողի կոչումը՝ բարելավելով համաշխարհային նվաճումը, որն այժմ 2 ժամ 14 րոպե 4 վայրկյան է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր բրիտանացի Փոլա Ռեդկլիֆին, որը 2003թ․ Լոնդոնի մարաթոնյան վազքում հաղթել էր 2 ժամ 15 րոպե 25 վայրկյան արդյունքով։

Այս տարի 25-ամյա Կոսգեյը Լոնդոնի մարաթոնում հաղթել էր 2 ժամ 18 րոպե 20 վայրկյան արդյունքով՝ դառնալով այդ մրցման ամենաերիտասարդ հաղթողը պատմության մեջ։

Կոսգեյը Չիկագոյի մարաթոնում հաղթել էր նաեւ անցած տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս