20:15  ,  13 հոկտեմբերի, 2019

«Փյունիկը» Խիմկիում պարտվեց «Դինամոյին»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկն» ընկերական խաղում հյուրընկալվեց Մոսկվայի «Դինամոյին»։

Մերձմոսկովյան Խիմկիի «Նովոգորսկ-Դինամո» մարզաբազայում տեղի ունեցած խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։ «Դինամոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոման Նոյշտեդտերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում