17:55  ,  13 հոկտեմբերի, 2019

Կազեմիրոյի գոլը Բրազիլիային փրկեց պարտությունից

Ֆուտբոլի Բրազիլիայի եւ Նիգերիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Սինգապուրում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան նիգերիացիները։ 35-րդ րոպեին աչքի ընկավ «Գլազգո Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Արիբոն։

Երկրորդ խաղակեսում բրազիլացիներին պարտությունից փրկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլը։

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք  ստացավ եւ փոխարինվեց 12-րդ րոպեին։ 27-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիրներ ունի։

Ընկերական հանդիպում, Սինգապուր

Բրազիլիա - Նիգերիա՝ 1։1

Կազեմիրո, 48 - Ջո Արիբո, 35

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում