14:15  ,  13 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Կասպեր Շմեյխելի սուպերսեյվերը Շվեյցարիայի դեմ խաղում (ֆոտո)

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Դանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի հավաքականին, որն առնվազն չորս իրական պահ ուներ գրավել մրցակցի դարպասը։ Սակայն դանիացիների եւ անգլիական «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի սուպերսեյվերն ապահովեցին Դանիայի հաղթանակը։ Այդ արդյունքի շնորհիվ Դանիայի հավաքականը պահպանում է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։

D խումբ

Վրաստան - Իռլանդիա՝ 0։0

Դանիա - Շվեյցարիա՝ 1:0

Յուսուֆ Պոուլսեն, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով