23:12  ,  12 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Տիգրան Բարսեղյանը գրավեց Լիխտենշտեյնի թիմի դարպասը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լիխտենշտեյն – Հայաստան խաղում հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի թիմի եւ ղազախական «Կայսարի» հարձակվողը 19-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի փոխանցումից հետո, հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Դարպասապահ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»      

Պաշտպաններ

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ                                                       

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով