22:35  +04,  12 հոկտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյան․ Տղերք ջան, պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով աջակցություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին։ Ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողնում Լիխտենշտեյնի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումը, որը Վադուցում կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

«Տղերք ջան հիմա ձեր կողքին չեմ, բայց սրտով ձեր հետ եմ։ Վստահ եմ՝ դուք կարող եք։ Պարգևեք այդ տոնը այս կարևոր խաղում մեր բոլոր երկրպագուներին ու ամբողջ հայ ազգին»,- գրել է Կամո Հովհաննիսյանը՝ հրապարակելով այս լուսանկարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: