20:21  +04,  12 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականը Սանկտ Գալենից մեկնում է Վադուց (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահին Շվեյցարիայի Սանկտ Գալեն քաղաքից մեկնում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուց։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․

Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Ռումյան Հովսեփյան, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։

Սամվել Սուքիասյան՝ Սանկտ Գալենից  (Շվեյցարիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով