19:02  ,  12 հոկտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արթուր Թովմասյանը եզրափակիչում կպայքարի մեդալի համար (ուղիղ)

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները։

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը հանդես կգա օղակների վարժության եզրափակիչում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումը։

Հիշեցնենք, որ Շտուտգարտում Հայաստանի հավաքականից 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը բազմամարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում