18:32  ,  12 հոկտեմբերի, 2019

Կիպչոգե․ Հիմա կարող եմ ասել, որ մարդկային հնարավորությունները սահման չունեն

Քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն մեկնաբանել է պատմական նվաճումը, որին նա հասել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված Ineos 1:59 Challenge մարաթոնյան վազքում։ 34-ամյա վազորդը դարձավ պատմության մեջ առաջինը, ում հաջողվեց 42 կմ 195 մ-ն անցնել 2 ժամից արագ։

«Հիմա ես ամենաերջանիկն եմ։ Հիմա կարող եմ բոլորին ասել, որ մարդկային հնարավորությունները սահման չունեն»,- Կիպչոգեի խոսքը մեջբերում է Ineos 1:59 Challenge-ի կայքը։

Հիշեցնենք, որ Կիպչոգեն մրցատարածությունն անցել է 1 ժամ 59 րոպե 40 վայրկյանում: Այս մրցումը չի եղել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո, եւ մարաթոնյան վազքի համաշխարհային նվաճումը նախկինի նման կհամարտվի 2 ժամ 1 րոպե 39 վայրկյան, որը Կիպչոգեն սահմանել է 2018թ․ սեպտեմբերի 16-ին Բեռլինի մարաթոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում