17:41  ,  12 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է Մանջուկիչի հրաժարագինը

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններից, հաղորդում է Tuttomercato-ն:

«Յուվենտուսը» հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ պատրաստ է հրաժարվել 33-ամյա հարձակվողից, եթե նրա տեղափոխության դիմաց ստանա 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մանջուկիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մանջուկիչն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում չի մասնակցել ոչ մի պաշտոնական հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում