17:06  ,  12 հոկտեմբերի, 2019

Շանհայ. Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

Շանհայի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:

1 ժամ 36 րոպե տևած պայքարում Մեդվեդևը 7:6, 7:5 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Մատեո Բերետինի - Ալեքսանդր Զվերև զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ցիցիպասը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում