16:17  +04,  12 հոկտեմբերի, 2019

Հարի Քեյնը կրկնել է Լեմպարդի ռեկորդը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին ուժերը չափեց Չեխիայի հավաքականի հետ:

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11 մետրանոց հարվածների ճշգրիտ իրացումների թվով հավասարվեց լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Չեխիայի հետ խաղում Քեյնը հավաքականի կազմում 9-րդ գոլը խփեց 11 մետրանոց հարվածից:

Հարի Քեյնն Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2015 թվականից, իսկ Ֆրենկ Լեմպարդը հավաքականում խաղացել է 1999-2014 թվականներին:

Անգլիայի հավաքականը պարտություն կրեց Չեխիայից 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: