15:03  ,  12 հոկտեմբերի, 2019

Կիպչոգեն` մարաթոնը 2 ժամից արագ հաղթահարած առաջին վազորդ

Վիեննայում տեղի ունեցած մարաթոնյան վազքի ընթացքում քենիացի մարզիկ Էլիուդ Կիպչոգեն դարձել է պատմության մեջ առաջին մարզիկը, որը մրցատարածությունը հաղթահարել է 2 ժամից քիչ ժամանակում:

Ineos 1:59 Challenge ծրագրի կողմից կազմակերպված մարաթոնում Կիպչոգեն վազքուղին հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40 վայրկյանում:

Մարաթոնի աշխարհի ռեկորդը ևս պատկանում է Կիպչոգեին: 2018 թվականի սեպտեմբերին Բեռլինում տեղի ունեցած մարաթոնում քենիացի մարզիկը վազքուղին հաղթահարել էր 2 ժամ 1 րոպեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում