14:50  ,  12 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնան» 10 տարվա պայմանագիր կառաջարկի Մեսիին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը առաջիկայում կվերսկսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է Cadena SER-ը:

«Բարսելոնան» Մեսիին կառաջարկի 10 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2030 թվականը: Պայմանագիրը հնարավորություն կտա Մեսիին «Բարսելոնայում» աշխատանքի անցնել նաև ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

Նշենք, որ Մեսին այժմ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով: 

32-ամյա հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում