11:40  ,  12 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ն Նեյմարին առաջարկել է ավելի բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիս:

Նեյմարի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը ցանկություն էր հայտնել տեղափոխվել իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում