23:44  ,  11 հոկտեմբերի, 2019

Օզիլը վաճառքի է հանել Լոնդոնի իր առանձնատունը

Անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստվում է տեղափոխվել Լոնդոնից, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը վաճառքի է հանել Լոնդոնում գտնվող իր առանձնատունը, որի արժեքը գնահատվում է շուրջ 12 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել է Օզիլին, որ չի ցանկանում շարունակել աշխատանքը Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի հետ:

Օզիլի տեղափոխությամբ հետաքրքրված է թուրքական «Ֆեներբահչեն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում