23:02  ,  11 հոկտեմբերի, 2019

Grand Swiss. Հակոբյանը, Սարգսյանն ու Դանիելյանը հաղթանակներ տարան, Արոնյանը ոչ ոքի խաղաց

Մեն կղզում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցան FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:

Վլադիմիր Հակոբյանը 38-րդ քայլում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Սոլոմոն Քենիին: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ կանադացի Էրիկ Հանսենի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիգյունովի, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Նիյատ Աբասովի, Կարեն Մովսիսյանը՝ հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ: 

Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 39-րդ քայլում հաղթանակ տարավ հնդիկ Սեթուրաման Պանայամանի նկատմամբ:

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում