20:44  ,  11 հոկտեմբերի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Վստահ եմ, որ շատ կազմակերպված ֆուտբոլ կցուցադրենք և կհասնենք դրական արդյունքի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում, նախախաղային ասուլիսում պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Միշտ պատրաստ եմ գոլ խփել: Նշանակություն չունի մրցակիցը: Կարծում եմ, որ դա հարձակվողի հիմնական գործն է: Փոքր թիմերի դեմ ավելի դժվար է խաղալը: Այդպիսի թիմերը խաղում են ավելի մեծ մոտիվացիայով: Լիխտենշտեյնն էլ վերջերս կարողացավ միավոր խլել Հունաստանից:

Ճիշտ է` մի փոքր դժվար է «Սոչիում» խաղալը: Վերջերս հաղթական գոլ խփեցի «Դինամոյի» դարպասը: Միշտ պատտտրաստ եմ օգնել նաև ակումբիս»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը:

«Հենրիխ Մխիթարյանից և Կամո Հովհաննիսյանից զատ բացակայում է նաև Կառլեն Մկրտչյանը: Հարցականի տակ է Արտակ Գրիգորյանի մասնակցությունը:

Հենրիխը մեր առաջատարն է, մեր ֆուտբոլային ուղեղը: Վստահ եմ, որ շատ կազմակերպված ֆուտբոլ կցուցադրենք և կհասնենք դրական արդյունքի: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Կամո Հովհաննիսյանը կարողանա վերականգնվել մինչև Ֆինլանդիայի դեմ խաղը:

Սարգիս Ադամյանը փայլուն խաղ անցկացրեց «Բավարիայի» դեմ: Նա ունի առաջնորդի լավ որակներ և կարող է ուրախացնել մեր ազգին: Խաղը ցույց կտա, թե որքան ուժ կծախսենք վաղվա խաղում և ինչ վիճակում կմոտենանք Ֆինլանդիայի դեմ խաղին: Տեսնենք, թե որքան խաղաժամանակ կստանան նրանք վաղվա խաղում:

Գոռ Մալաքյանը լավ մարզավիճակում է: Հավատում եմ, որ Գոռը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Սամվել Սուքիասյան՝ Վադուցից (Լիխտենշտեյն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով