21:47  +04,  11 հոկտեմբերի, 2019

Կուլիբալին հերքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը

Իտալական «Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Ինձ արդեն հոգնեցրել են այդ խոսակցությունները: Ես երջանիկ եմ «Նապոլիում» և ցանկանում եմ հաղթանակների հասնել այս ակումբի կազմում»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Կուլիբալին:

Կուլիբալին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Նապոլիի» բոլոր հանդիպումներին: 

28-ամյա պաշտպանն իտալական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: