20:09  ,  11 հոկտեմբերի, 2019

Դրոգբա. «Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է հրաժարվեր Լուկակուից

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններից:

«Երբ Լուկակուն տեղափոխվեց «Չելսի», մեր մեջ շատ արագ մտերմություն առաջացավ: Ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ես ու Լուկակուն հասկանում էինք իրար:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով Լուկակուից: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»,- Դրոգբայի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց Միլանի «Ինտեր»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում