19:53  ,  11 հոկտեմբերի, 2019

«Միլանը» միայն 1 դեպքում նոր պայմանագիր կառաջարկի Պիոլիին

Իտալական «Միլանի» ղեկավարությունը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ հաջորդ մրցաշրջանում աշխատանքը կշարունակի, եթե «Միլանին» հաջողվի Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի ուղեգիր վաստակել:

Պիոլին, որը «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 9-ին, իտալական ակումբի կազմում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ «Միլանը» շուտով կսկսի հաղթանակներ տանել:

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 1 միլիոն եվրո աշխատավարձով: Եթե մրցաշրջանի ավարտից հետո «Միլանի» ղեկավարությունը ցանկանա շարունակել աշխատանքը Պիոլիի հետ, 53-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի 1.5 միլիոն եվրո:

Նշենք, որ «Միլանն» այժմ 9 միավորով 13-րդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում