19:16  ,  11 հոկտեմբերի, 2019

Սիմեոնեն՝ «Աթլետիկոյի» ամենամեծ կորուստի մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթաքում իսպանական ակումբի ամենամեծ կորուստը:

«Ինձ համար շատ դժվար էր հրաժեշտ տալ Լուկաս Էրնանդեսին: Լուկասն «Աթլետիկոյի» ակադեմիայի սան է և հրաշալի էր տիրապետում մեր խաղաոճին:

Իհարկե, «Աթլետիկոն» ծանր է տանում նաև Գոդինի և Գրիզմանի տեղափոխությունը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Լուկաս էրնանդեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English