18:50  ,  11 հոկտեմբերի, 2019

Ագուերո. Դժվարությամբ եմ հարմարվել Գվարդիոլայի խաղաոճին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին:

«Այն խաղը, որը ես հիմա խաղում եմ, լիովին տարբերվում է 5 տարի առաջ «Մանչեսթեր Սիթիում» իմ ցուցադրած խաղից: Երբ Գվարդիոլան գլխավորեց ակումբը, մենք ստիպված էինք խաղալ այլ մարտավարությամբ: Ինձ համար շատ դժվար էր հարմարվել Գվարդիոլայի խաղաոճին, սակայն ես այլ ելք չունեի»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում