18:12  ,  11 հոկտեմբերի, 2019

Կուրտուա. Հարգանք եմ պահանջում մամուլից

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան Բելգիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ 9:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո խոսել է «Ռեալում» իր մրցելույթների մասին:

«Ես գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բարձր մակարդակի ֆուտբոլիստ և միշտ կրել եմ այդ պատասխանատվությունը: Մամուլից հարգանք եմ պահանջում, քանի որ իմ մասին ակնհայտ ստեր են գրվում: 

«Ռեալի» երկրպագուները սովոր են հաղթանակների և թիմի ցանկացած անհաջողություն շատ ծանր են տանում: Ակումբի ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուրախացնեն երկրպագուներին:

Ինձ լավ եմ զգում և ոչ մի խնդիր չունեմ «Ռեալում»: Կվերադառնամ Մադրիդ և կպատրաստվեմ թիմի հաջորդ հանդիպմանը»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ իսպանական պարբերականները հայտնում էին, որ Կուրտուան հոգեբանական խնդիրներ ունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English