Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Շանհայի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ես գոհ եմ իմ խաղից: Երկրորդ և երրորդ սեթերում ինձ վստահ էի զգում, և այդ պատճառով կարողացա հաղթել Ջոկովիչին:
Արժանի էի այս հաղթանակին և ամեն ինչ կանեմ եզրափակիչ դուրս գալու համար»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է Tennis 365-ը:
Նշենք, որ 2 ժամ 4 րոպե տևած մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ Ջոկովիչի նկատմամբ 3:6, 7:5, 6:3 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում