17:43  ,  11 հոկտեմբերի, 2019

Ցիցիպաս. Արժանի հաղթանակ տարա Ջոկովիչի նկատմամբ

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Շանհայի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակը:

«Ես գոհ եմ իմ խաղից: Երկրորդ և երրորդ սեթերում ինձ վստահ էի զգում, և այդ պատճառով կարողացա հաղթել Ջոկովիչին:

Արժանի էի այս հաղթանակին և ամեն ինչ կանեմ եզրափակիչ դուրս գալու համար»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է Tennis 365-ը:

Նշենք, որ 2 ժամ 4 րոպե տևած մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ Ջոկովիչի նկատմամբ 3:6, 7:5, 6:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում