14:21  ,  11 հոկտեմբերի, 2019

Մ-21 Եվրո-2021․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմը 2021թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։

Իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը Գյումրիում խաղադաշտ դուրս կգա հետեւյալ կազմով․

1․ Սեւակ Ասլանյան, 2. Արթուր Դանիելյան, 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան,  8. Հովհաննես Հարությունյան,  9. Արմեն Հովհաննիսյան, 10. Արմեն Նահապետյան, 11. Վահան Բիչախչյան, 20. Ռուդիկ Մկրտչյան,   22. Արման Մկրտչյան:

Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը Գյումրիում  կմեկնարկի 15։00-ին։

Ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է Իռլանդիային (0:1)  եւ Իսլանդիային (1:6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում