13:17  ,  11 հոկտեմբերի, 2019

Շանհայ․ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց պայքարից

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Շանհայի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ՝ կամային հաղթանակ տանելով աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։

2 ժամ 4 րոպե տեւած մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ 3:6, 7:5, 6:3 հաշվով։ Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:3, 7:6 (7:4) հաշվով պարտության է մատնել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին։

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում