12:56  ,  11 հոկտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սանկտ Գալենից․ Ի՞նչ պայմաններում է հանգրվանել Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սանկտ Գալեն քաղաք, որը Լիխտենշտեյնի Վադուց քաղաքի հարեւանությամբ է։ NEWS.am Sport-ը ներկայացնում է միացում Սանկտ Գալենի «Օբերվայդ» հյուրանոցից, որտեղ հանգրվանել է թիմը։

Հոկտեմբերի 11-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կշարունակի պատրաստվել Լիխտենշտեյնի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղին։ 

Հոկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով 13։50-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կմասնակցեն ճեպազրույցի, իսկ երեկոյան նախախաղային ասուլիսում լրագրողների հարցերին կպատասխանեն Արմեն Գյուլբուդաղյանցն ու մեկ ֆուտբոլիստ։ Երկու միջոցառումներն էլ NEWS.am Sport-ը կներկայացնի ուղիղ հեռարձակմամբ։

Հիշեցնենք, որ հավաքականին է միացել նաեւ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը փոխարինել է վնասվածք ունեցող Կամո Հովհաննիսյանին։

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

 Կիսապաշտպաններ                                                       

Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Արաս Օզբիլիս, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Հայաստանի հավաքականը Լիխտեյնշտեյնի թիմի հետ խաղը կանցկացնի հոկտեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին:

NEWS.am Sport-ը երկու հանդիպումներն էլ կլուսաբանի մրցավայրից։

Սամվել Սուքիասյան` Սանկտ Գալենից (Շվեյցարիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով