12:24  ,  11 հոկտեմբերի, 2019

Միլանի «Ինտերը» կփորձի ձեռք բերել Թոմաս Մյուլերին

Միլանի «Ինտերը» ձմռանը կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին, հաղորդում է calciomercato.com-ը։ Գերմանացի ֆուտբոլիստը դժգոհ է քիչ խաղաժամանակ ստանալուց եւ մտադրություն ունի փոխել թիմը, սակայն «Բավարիայի» ղեկավարություն չի ցանկանում բաց թողնել նրան։

«Ինտերը» կփորձի գործարքում ներառել խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով։ Այժմ Պերիշիչը «Բավարիայում» հանդես է գալիս վարձակալությամբ։

Մյուլերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում