00:43  +04,  11 հոկտեմբերի, 2019

Բելգիան հաղթեց 9 գոլի առավելությամբ, Հոլանդիան վերջին պահին հաղթանակ տարավ. Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ մտան C, E, G, I խմբերի թիմերը:

C խմբում երրորդ տեղը զբաղեցնող Հոլանդիայի հավաքականը մրցեց երկրորդ տեղը զբաղեցնող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ: Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ջոշ Մաջենիսը: 80-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Լյուկ դե Յոնգն առաջ մղեց Հոլանդիային, իսկ 1 րոպե անց Մեմֆիս Դեպայն ամրագրեց իր թիմի հաղթանակը:

I խմբի առաջատար Բելգիան 9:0 հաշվով հաղթանակի հասավ հետնապահ Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ: Ռոմելու Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկան նաև Նասեր Շադլին, Տիմոտի Կաստանը, Տոբի Ալդերվեյրելդը, Յարի Վերշարեն, Յուրի Տիլեմանսը, Կրիստիան Բենտեկեն: Սան Մարինոյի հավաքականի կազմից Կրիստիան Բրոլին դարձավ ինքնագոլի հեղինակ: Բելգիան ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

E խմբի առաջատար Խորվաթիան տնային խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ Հունգարիայի հավաքականի նկատմամբ: Բրունո Բետկովիչը դարձավ դուբլի, իսկ Լուկա Մոդրիչը՝ գոլի հեղինակ:

G խմբի առաջատար Լեհաստանի հավաքականը Ռոբերտ Լևանդովսկիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ, 7-րդ տուր

C խումբ

Բելառուս - Էստոնիա՝ 0:0

Հոլանդիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 3:1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 81, 90+2, Լյուկ դե Յոնգ, 90+1 - Ջոշ Մաջենիս

E խումբ

Խորվաթիա - Հունգարիա՝ 3:0 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 5, Բրունո Պետկովիչ, 24, 42

Սլովակիա - Ուելս՝ 1:1 (տեսանյութ)

Յուրայ Կուչկա, 53 - Կիեֆեր Մորե, 25

G խումբ

Ավստրիա - Իսրայել՝ 3:1

Վալենտինո Լազարո, 41, Մարտին Հինտերեգեր, 56, Մարսել Սաբիտցեր, 88 - Էրան Զահավի, 34

Լատվիա - Լեհաստան՝ 0:3

Ռոբերտ Լևանդովսկի, 9, 13, 76

Հյուսիսային Մակեդոնիա - Սլովենիա՝ 2:1

Էլջիֆ Էլմաս, 50, 68 - Յոսիպ Իլիշիչ, 90 (11մ.)

I խումբ

Ղազախստան - Կիպրոս՝ 1:2

Տեմիրլան Էրլանով, 34 - Պիետրոս Սոտիրյո, 73, Նիկոլաս Իոանոու, 84

Բելգիա - Սան Մարինո՝ 9:0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 28, 41, Նասեր Չադլի, 31, Կրիստիան Բրոլի, 35 (ինքնագոլ), Տոբի Ալդերվեյրելդ, 43, Յուրի Տիլեմանս, 45, Կրիստիան Բենտեկե, 79, Յարի Վերշարեն, 84, Տիմոտի Կաստան, 90

Ռուսաստան - Շոտլանդիա՝ 4:0 (տեսանյութ)

Արտյոմ Ձյուբա, 57, 70, Մագոմեդ Օձոև, 60, Ալեքսանդր Գոլովին, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: