23:17  ,  10 հոկտեմբերի, 2019

Օզիլը կհեռանա «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա անգլիական ակումբից, հայտնում է The Mirror-ը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել է գերմանացի կիսապաշտպանին, որ ընթացիկ մրցաշրջանում իր դիրքում հանդես են գալու Դանի Սեբալյոսը և Ջո Ուիլոքը: 

Ավելի վաղ Էմերին նշել էր, որ գոհ չէ «Արսենալի» մարզումների ընթացքում Օզիլի ցուցադրած խաղից:

Օզիլն «Արսենալում» հանդես է գալիս 2013 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում