22:50  ,  10 հոկտեմբերի, 2019

Ստեֆանո Պիոլին «Միլանի» ղեկավարությունից 2 տրանսֆեր է պահանջել

Իտալական «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ցանկանում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր գլխավորած թիմի կազմը համալրեն «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Սերժ Օրյեն և Էրիկ Դայերը:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Պիոլին «Միլանի» ղեկավարությանը հայտնել է, որ միայն Օրյեի և Դայերի տեղափոխության շնորհիվ կկարողանա կտրուկ փոփոխություն մտցնել «Միլանի» խաղի մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պիոլին չի ցանկանում շարունակել աշխատանքը շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի հետ:

Հիշեցնենք, որ Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս