21:14  ,  10 հոկտեմբերի, 2019

Գիգզ. «Ռեալում» Բեյլի մոտ ամեն ինչ կստացվի

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը խոսել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ամռանը Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ էր, սակայն հիմա նա ստանում է բավարար խաղաժամանակ և շատ լավ մրցելույթներ է ունենում: 

Կարծում եմ, որ «Ռեալում» Բեյլի մոտ ամեն ինչ կստացվի, և նա կկարողանա օգտակար լինել ինչպես իր ակումբին, այնպես էլ Ուելսի հավաքականին»,- Գիգզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները կրկին լարվել են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում