20:38  ,  10 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մանջուկիչի հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը համաձայնվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Fourfourtwo-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մանջուկիչի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մանջուկիչի տեղափոխությունը ցանկանում էր իրականացնել դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

33-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել թուրինյան ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս