20:17  ,  10 հոկտեմբերի, 2019

Կարագեր. «Լիվերպուլը» պետք է օգտվի «Մանչեսթեր Սիթիի» վրիպումներից

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում իր նախկին ակումբի և «Մանչեսթեր Սիթիի» դիմակայության վերաբերյալ:

«Գոհ եմ «Լիվերպուլի» ցուցադրած խաղից: Կլոպն, իրոք, մրցունակ թիմ է ստեղծել, որը հաղթահարում է ցանկացած պաշտպանության արգելքները: 

«Մանչեսթեր Սիթիում» մեծ թվով ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, և այս հանգամանքն ազդում է թիմի մրցելույթների վրա: «Լիվերպուլը» պետք է օգտվի «Մանչեսթեր Սիթիի» վրիպումներից և մեծացնի միավորների տարբերությունը»,- Կարագերի խոսքը մեջբերում է Talk Sport-ը:

Տեղեկացնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլը» միայն հաղթանակներ է տարել, «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում «Լիվերպուլից» 8 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում