19:45  ,  10 հոկտեմբերի, 2019

Հայտնի է Պոգբայի ապաքինման ժամկետը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 1 ամսվա ընթացքում:

Պոգբան ոտքի մատի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Ռոչդեյլի» հետ խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ 11 մետրանոց հարվածաշարում:

Այսպիսով, Պոգբան բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի՝ Իսլանդիայի և Թուրքիայի հետ հանդիպումները, նաև Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ տնային հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում