19:09  ,  10 հոկտեմբերի, 2019

Նեյմարը յուրահատուկ նվաճման է հասել Բրազիլիայի հավաքականում

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Սինգապուրում ընկերական հանդիպում անցկացրեց Սենեգալի ազգային հավաքականի հետ:

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի համար Սենեգալի հետ հանդիպումը 100-րդն էր ազգային հավաքականի կազմում: Այս ցուցանիշով Նեյմարին գերազանցում են միայն 6 ֆուտբոլիստ՝ Կլաուդիո Տաֆարելը (101), Լուսիոն (105), Դանի Ալվեսը (116), Ռոբերտո Կառլոսը (125) և Կաֆուն (142):

Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթանակի հասնել Սենեգալի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում