18:02  ,  10 հոկտեմբերի, 2019

Բրազիլիան ընկերական խաղում չհաղթեց Սենեգալին (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը Սինգապուրի «Ազգային» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Սենեգալի հավաքականի հետ:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո բացեց Ռոբերտո Ֆիրմինոն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրեց Ֆամարա Դիեդիուն:

Հանդիպման երկրորդ խաղակեսում թիմերին հաջողության հասնել չհաջողվեց:

Բրազիլիա - Սենեգալ՝ 1:1

Ռոբերտո Ֆիրմինո, 9 - Ֆամարա Դիեդիու, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում