17:03  ,  10 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի առաջիկա հանդիպումները

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածքից հետո չի հասցրել վերականգնվել եւ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին չի օգնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներում։ 

Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածքից հետո բուժման էր մեկնել Սերբիա եւ վերադարձել  Երեւան։ Նա մարզումային հավաքին հրավիրված խաղացողներից էր։ 

«Ժետիսուի» ֆուտբոլիստը մկանային պատռվածք էր ստացել «Աստանայի» դեմ Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խաղի մեկնարկում եւ փոխարինվել էր արդեն 8-րդ րոպեին։Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումները բաց կթողնի նաեւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով