16:08  ,  10 հոկտեմբերի, 2019

Էդվին վան դեր Սար․ «Մանչեսթեր Յունայթեդն» չունի ուժեղ բնավորությամբ խաղացողներ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, 48-ամյա հոլանդացի Էդվին վան դեր Սարը նշել է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած թիմի խնդիրների եւ վերջին տարիներին ակումբի անհաջող մրցելույթների պատճառը։

«Երբ ես եկա «Մանչեսթեր Յունայթեդը», թիմում էին Ռայան Գիգզը, Փոլ Սքոուլզը, Ռիո Ֆերդինանդը, Գարի Նեւիլը եւ Ռոյ Քինը։ Թիմում միշտ կային բնավորությամբ խաղացողներ։ Վերջին տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» չունի ուժեղ բնավորությամբ խաղացողներ։ Այստեղից էլ արդյունքների տարբերությունն է։

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել երիտասարդ, անփորձ խաղացողների, որոնք ցանկանում են հաղթել, բայց առայժմ չկա առաջընթաց։ Նախկինում նրանք այլ ֆուտբոլիստների էին գնում»,- «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի քառակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած Վան դեր Սարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը 9 միավորով 12-րդ տեղում է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում