15:15  ,  10 հոկտեմբերի, 2019

Սերխիո Ռամոսը ցանկանում է Եվրո-2020-ից հետո մասնակցել նաեւ Տոկիո-2020-ին

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկություն ունի մասնակցել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա խաղացողը երազում է ունենալ նաեւ օլիմպիական չեմպիոնի կոչումը, գրում է El Mundo-ն։ Ռամոսն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։

2020թ․ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 22-ից օգոստոսի 8-ը։ Այն կմեկնարկի Եվրո-2020-ի ավարտից 10 օր անց։

Օլիմպիական հավաքականները կարող են կազմում ընդգրկել 23-ից բարձր տարիքի 3 խաղացողի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում