13:54  ,  10 հոկտեմբերի, 2019

Գարեթ Բեյլ․ Նաեւ ցասում եմ զգում «Ռեալում» խաղալիս

Ուելսի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ վերջին շրջանում բացասական զգացումներ է ունենում Արքայական թիմում խաղադաշտ դուրս գալուց։ Նա չի մանրամասնել, թե ինչի հետ է դա կապված։

«Ես «Ռեալում» խաղում եմ մեծ հույզերով, այդ թվում ցասում եմ զգում, բայց փորձում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ։ Ինչքան հնարավոր է, փորձում եմ վայելել խաղը եւ ցուցադրել առավելագույնը»,- Բեյլի խոսքը մեջբերում էThe Independent-ը։

Հայտնի է, որ ամռանը «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հորդորել էր Բեյլին գտնել նոր թիմ։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում