12:20  ,  10 հոկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագրերը Էդինսոն Կավանիի եւ Տիագո Սիլվայի հետ

ՊՍԺ-ն մտադրություն չունի երկարաձգել պայմանագրերը 32-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի եւ 35-ամյա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի հետ, հաղորդում է ESPN-ը։ Նրանց պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամռանը։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Նապոլին» ու «Ինտերը»։ Նա ՊՍԺ-ում է 2013 թվականից։ Նախորդ թիմը «Նապոլին» էր։

Տիագո Սիլվան 2012-ին է «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում