Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ թենիսի Շանհայի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այս մրցաշարում 7-րդ համարը ստացած հայ թենիսիստը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Ֆոնյինիի (10) հետ եւ պարտություն է կրել 3:6, 5:7 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 46 րոպե։
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար է։
Հաղթողի կոչումը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որն անցած տարվա եզրափակիչում պարտության է մատնել խորվաթ Բորնա Չորիչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում