10:18  ,  10 հոկտեմբերի, 2019

Ալիսոնը պատրաստ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 20-ին, հայտնում է ESPN-ն:

Ալիսոնը լիովին ապաքինվել է Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում ստացած վնասվածքից և այժմ լիարժեք մարզումներ է անցկացնում «Լիվերպուլի» մարզաբազայում:

«Լիվերպուլը» հոկտեմբերի 20-ին արտագնա խաղում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլը» միայն հաղթանակներ է տարել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում