09:43  ,  10 հոկտեմբերի, 2019

Վարան. Ցանկանում եմ Մբապեի հետ նույն ակումբում հանդես գալ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ազգային հավաքականում իր խաղընկեր Կիլիան Մբապեի մասին:

«Միշտ ցանկացել եմ Մբապեի հետ նույն ակումբում հանդես գալ: Եթե նա մի օր ինձ հարցնի «Ռեալի» մասին, ես կասեմ, որ այնտեղ ամեն ինչ հրաշալի է»,- Վարանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Ռեալը» հետաքրքրված է Մբապեի տեղափոխությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում